Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ, հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան:
Հաղորդվում է, որ 37-ամյա հարձակվողը բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոնալդուն և «Ալ-Նասրը» կստորագրեն 2,5 տարվա պայմանագիր, իսկ պորտուգալացին 200 միլիոն եվրո աշխատավարձով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
