Մադրիդի «Ռեալը» ահռելի գումար կառաջարկի Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» դեռ ցանկանում է գնել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Արքայական ակումբը» պատրաստ է հարձակվողի տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 486 միլիոն եվրո, ինչպես նաև Մբապպեին առաջարկել 630 միլիոն եվրո ռեկորդային աշխատավարձով պայմանագիր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը մայիսին երեք տարով երկարաձգել էր պայմանագրի ժամկետը:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: