Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին հայտնել են Սան-Պաուլուի կլինիկայի բժիշկները։
«Հիվանդը դեռևս հոսպիտալացված է ընդհանուր բաժանմունքում՝ բժշկական խմբի անհրաժեշտ հսկողության ներքո», – հայտնել է բժշկական կենտրոնը:
Պելեն այժմ տևական խնամքի կարիք ունի: Հիշեցնենք, որ նախորդ տարի 82-ամյա Պելեն հաստ աղիքի քաղցկեղի հեռացման համար վիրահատության էր ենթարկվել: