ՊՍԺ-ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսի նկատմամբ, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Սակայն փարիզյան ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:
Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Նշենք, որ Էրնանդեսն «Ատլետիկոյի» ակադեմիայի սան է։ Նա նախկինում երբեք չէր խաղացել ֆրանսիական ակումբներում։