Ժոան Լապորտան բանակցում է Լիոնել Մեսսիի շրջապատի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ակումբ վերադարձնելու հույս  ունի։

Լրագրող Խավի Կամպոսի հավաստմամբ՝ Լապորտան այժմ բանակցություններ է վարում արգենտինացու շրջապատի հետ՝ 2023 թվականին ֆուտբոլիստի վերադարձի վերաբերյալ: Քննարկվում է այն տարբերակը, որով 35-ամյա արգենտինացին կխզի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը և մեկ-երկու մրցաշրջանով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Լիոնելի MLS տեղափոխվելու տարբերակը գնալով ավելի քիչ հավանական է դառնում։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Նա կատալոնացիների կազմում հանդես է եկել 2006-2021 թվականներն և այդ ընթացքում անցկացրել է 520 հանդիպում, որոնցում դարձել է 474 գոլի և 216 գոլային փոխանցման հեղինակ։