Ժոան Լապորտա. «Պատրաստվում ենք պայքարել տիտղոսների համար»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է տիտղոսներ նվաճելու և կազմն ուժեղացնելու նպատակների մասին:

«Մենք պատրաստվում ենք պայքարել տիտղոսների համար: Մեր գլխավոր նպատակը Իսպանիայի առաջնությունում հաղթելն է։ Հիմա մենք լավ թիմ ունենք, որում կա երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների համադրություն։

Կարծում եմ՝ երկու տարի հետո մենք էլ ավելի կուժեղանանք և կունենանք ավելի մրցունակ կազմ։ Նախատեսում ենք լավագույնը լինել Լա Լիգայում», ասել է Լապորտան Barca Blaugranes-ին: