Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կլքի պաշտոնը

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը կհեռանա ազգային թիմից, հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

Լեհ մասնագետը պաշտոնապես կհեռանա դեկտեմբերի 31-ին, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը:

Չեսլավ Միխնևիչը Լեհաստանի հավաքականը գլխավորել էր այս տարվա հունվարին:

Հիշեցնենք, որ լեհերը Կատարում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին (1-3):