Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, ով Արգենտինայի հավաքականի հետ Կատարում դարձել է աշխարհի չեմպիոն, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Defensa Central-ի լրագրողների համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անձամբ է հետաքրքրված խոստումնալից ֆուտբոլիստի տրանսֆերով:
Այսպիսով, «Բենֆիկան» պատրաստ է վաճառել Էնցոյին, եթե նրա համար առաջարկեն 120 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» չափազանց բարձր է համարում այս գումարը և պատրաստ է առաջարկել 100 միլիոն եվրո։