Դավիդ Ալաբան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մրցանակը 30-ամյա Ալաբային տրվել է  9-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։

Անցած մրցաշրջանում Ալաբան Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթել է Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում։