Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի ակումբ վերադարձի մասին:
«Ես շատ ուրախ եմ տեսնել Կիլիանին: Նա զարմանալի Մունդիալ ացկացրեց։ Սա նաև լուրջ ազդանշան է բոլորին, որ ֆուտբոլիստը, ով վրդովված էր, որ չի նվաճել բաղձալի գավաթը, թեև դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու, արագ վերադարձավ ակումբ և պատրաստ է մրցելույթներին: Իհարկե, մենք շատ ուրախ ենք նրա վերադարձի համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: