Կառլո Անչելոտտին ցանկանում է Մադրիդի «Ռեալում» տեսնել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է, որ Արքայական ակումբը ձեռք բերի «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է Defensa Central-ը:

Ֆերնանդեսի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում 21-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նա ճանաչվել է նաև ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 35 միլիոն եվրո։