Մադրիդի «Ատլետիկոն» նոր որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի հետ կապված

Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է բաժանվել թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշից առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, ակումբը արդեն 140 միլիոն եվրո է սահմանել 23-ամյա ֆուտբոլիստի համար:

Նշվում է, որ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է լքել «Ատլետիկոն»: Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ-ակումբներ: