Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հայտնում է AS-ը։
Մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, մադրիդյան ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականը։
Աղբյուրի համաձայն, Սիմեոնեն շարունակում է վայելել «Ատլետիկոյի» ղեկավարության վստահությունը և հարգանքը: