Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբն առաջիկա ժամերին կհայտարարի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության մասին, հայտնում է Marca-ն։
Հաղորդվում էր, որ 37-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել «Ալ-Նասրի» հետ:
Համաձայնագիրը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 200 միլիոն եվրո աշխատավարձով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը նոյեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: