Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն՝ բելգիացին հայտնվել է «Թոթենհեմի» թիրախում։
Գործարքը կարող է կայանալ առաջիկա հունվարին:
28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը բելգիացու տրանսֆերը գնահատում է 40 միլիոն եվրո: