«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է հարձակվող Անսու Ֆատիի դերի մասին, ով դժգոհ էր մրցաշրջանի առաջին կեսում իր խաղային ժամանակից։
«Ֆատին այսուհետ շատ կարևոր ֆուտբոլիստ կլինի «Բարսելոնայի» համար: Առաջիկա վեց ամիսների ընթացքում նա պետք է առանցքային դեր խաղա այստեղ։
Մենք խոսում ենք մոլորակի լավագույն եզրային հարձակվողի մասին»,- Չավիի խոսքերն է մեջբերում իսպանական Sport պարբերականը։