«Թոթենհեմը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։
Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է իտալացի մասնագետի աշխատավարձը բարձրացնել 1 մլն ֆունտով։
Սակայն աղբյուրը պնդում է, որ անձամբ Կոնտեն, չի շտապում երկարաձգել պայմանագիրը, քանի որ նրա ընտանիքը դեռ Իտալիայում է և նա կուզենար մոտ լինել նրանց։