«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է իր խաղային կարիերայի ավարտից հետո մարզչական աշխատանքի հնարավոր մեկնարկի մասին։
«Ցանկացած մարզչի առնվազն մի քանի տարի է պետք, որպեսզի իրագործի իր գաղափարները և ձեռք բերի իր ուզած ֆուտբոլիստներին: Մարզիչը փոխում է մշակույթը թիմում, և դա ժամանակ է պահանջում, բայց ֆուտբոլը բիզնես է»,- Միլների խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Այս մրցաշրջանում Միլները «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: