ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստուհին վաղաժամ կնքել է մահկանացուն

ԲԿՄԱ-ի կանանց երիտասարդական թիմի դարպասապահ 17 ամյա Վիկտորյա Վինոգրադովան մահացել է:

Ֆուտբոլիստուհին մահացել է արձակուրդի ժամանակ: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները չեն հաղորդվում:

«Դեկտեմբերի 19-ին ՝ կյանքի 18-րդ տարում, գտնվելով արձակուրդում, կյանքից անժամանակ հեռացել է Վիկտորյա Վինոգրադովան, որը որպես դարպասապահ ելույթ էր ունենում ԲԿՄԱ-ի կանանց թիմում:

Մենք կհիշենք Վիկային ոչ միայն որպես լավ խաղացողի, այլ նաև հրաշալի մարդու՝ բարի, շփվող, մեծագոհի: Նա միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վիկտորյայի ծնողներին ու մտերիմներին: Բոլորս միասին սգում ենք ձեզ հետ»,- նշված է ԲԿՄԱ-ի ցավակցական ուղերձում: