«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շնորհավորել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Կատարում Աշխարհի 2022թ առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
«Դա անհավանական հանդիպում էր հանդիսատեսի համար, լավագույններից մեկը, որ ես տեսել եմ իմ ողջ կյանքում: Կարծում եմ՝ Արգենտինան ավելի ուժեղ էր և արժանի էր հաղթանակի։ Ցավում եմ իմ ֆուտբոլիստների Դեմբելեի և Կունդեի համար, բայց պետք է շնորհավորեմ Լիոնել Մեսսիին, ով վերջապես հաղթեց իր աշխարհի առաջնությունը։
Դա այն էր, ինչ պակասում էր նրա կարիերայում։ Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է և իմ ընկերը»,- ասել է Չավին «Բարսելոնայի» ակումբային ալիքին տված հարցազրույցում։