«Միլանի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոսել է 2010 թվականին Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած զրույցի և մարզչի հետ զրույցից հետո իր հույզերի մասին։
«Նա ինձ կանչեց իր գրասենյակ և սկսեց խոսել այն մասին, թե ինչպիսի խաղ կցանկանար անցկացնել և ինչպես կցանկանար ինձ տեսնել իր թիմում:
Ինձ համար դա հպարտության խնդիր էր՝ նրա հետ խոսելը և այն, որ ինձ համեմատում էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ։ Ի վերջո, ոչինչ չստացվեց, բայց Գվարդիոլայի մոտ նրա հրավերով գնալը հիանալի փորձ էր», – լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ը: