«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», գրում է Get French Football News-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիների ղեկավարությունը տպավորված է 20-ամյա խորվաթի խաղով։
Լոնդոնյան գրանդը բանակցային գործընթացը կսկսի առաջիկա ձմռանը:
Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է տասը հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։