Աշխարհի նախկին չեմպիոն Մեսութ Օզիլը կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականը պարտվել է Կարիմ Բենզեմայի բացակայության պատճառով, ում, ըստ Օզիլի, չէր կարող ամբողջությամբ փոխարինել «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն։
Այն բանից հետո, երբ Ֆրանսիան 11 մետրանոցներով պարտվեց արգենտինացիներին, Օզիլը, ով 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, հաղորդագրություն է գրել սոցիալական ցանցերում։
«No Benzema, no party», – գրել է Օզիլը՝ հասկացնելով, որ առանց Բենզեմայի հաղթանակ չկա։