World Cup 2022. Մեգան Ռապինոն խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդու մասին

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության մասին։

Մարզուհին իր սոցիալական ցանցերում հրապարակել է 35-ամյա արգենտինացու լուսանկարը ԱԱ-ի գավաթով և գրել․ «Բանավեճն ավարտված է»։

Մեսսին Կատարում կայացած ԱԱ-ում Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Եզրափակիչ խաղում հարավամերիկացիները 11 մետրանոց հարվածաշարում 4:2 հաշվով հաղթել են Ֆրանսիային։