World Cup 2022. Անտոնելա Ռոկուցոն շնորհավորել է իր ամուսնուն

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, շնորհավորել է ամուսնուն 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

«Մենք չափազանց հպարտ ենք ձեզնով։ Դու մեզ սովորեցրիր երբեք չհուսահատվել և պայքարել մինչև վերջ։ Դու դարձար աշխարհի չեմպիոն։

Ես գիտեմ, թե դու ինչ ես կրել այսքան տարիներ, ինչի էիր ուզում հասնել»,- գրել է Անտոնելան սոցիալական ցանցերում։