World Cup 2022. ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Marca-ի (լուսանկար)

Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է Կատարում ավարտված աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը, որում ամենաշատ ներկայացուցիչն ունի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականը (չորս ֆուտբոլիստ):

ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Marca-ի

Դարպասապահ՝ Էմիլյանո Մարտինես (Արգենտինա):

Պաշտպաններ՝ Աշրաֆ Հաքիմի (Մարոկկո), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ՝ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա)։

Հարձակվողներ՝ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապպե (Ֆրանսիա), Լիոնել Մեսսի (Արգենտինա)։