«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին Կիլիան Մբապպեին կոչ է անում տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: Անգլիացին կարծում է, որ իր ներկայիս ակումբը՝ ի դեմս ՊՍԺ-ի, հարմար չէ ֆրանսիացուն։
«ՊՍԺ-ն ընդհանրապես չի սազում Կիլիան Մբապպեին։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար իդեալական ակումբ կլիներ»,- «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուի խոսքերն է մեջբերում Centredevils-ը:
Հիշեցնենք, որ ըստ որոշ լուրերի՝ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկվում է ոչ թե մինչև 2025 թվականը, այլ մինչև 2024 թվականը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել նաև, որ ֆրանսիացին ցանկանում է ժամանակից շուտ հեռանալ թիմից։