Ռոդրիգո Դե Պաուլ․ «Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոդրիգո դե Պոլը կարծում է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։

«Եթե որևէ հիմար դեռ կասկածում է, որ Մեսսին լավագույնն է, ապա այլևս իմաստ չունի խոսել նրա հետ։ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Win sports-ը։

Նշենք, որ Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ է հռչակվել ԱԱ-ի չեմպիոն։