Կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն գուցե լքի «Չելսին» 2023 թվականի ամռանը` գործող պայմանագրի ավարտից հետո։
Calciomercato-ի համաձայն՝ «Չելսին», ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի բաց թողնել ֆրանսիացուն, իսկ «Յուվենտուսը» և «Իտերը» հետաքրքրված են կիսապաշտպանին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությամբ:
Այնուամենայնիվ, դա հեշտ չի լինի, քանի որ 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մի շարք եվրոպական այլ ակումբներ: