Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է հեռանալ Ֆրանսիայի հավաքականից, հայտնում է AS-ը։
34-ամյա ֆուտբոլիստի և ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի միջև կոնֆլիկտ է առաջացել Մունդիալի ժամանակ, որտեղ Բենզեման չի խաղացել ազդրի վնասվածքի պատճառով։
Աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ պարզվել էր, որ Բենզեման կազդուրվել է և կարող է օգնել իր թիմին, սակայն Դեշամը նշել էր, որ դա բացառվում է։ Մարզիչը հիասթափված է, որ Բենզեման բուժման ընթացքում կապի մեջ չի եղել։
Հարձակվողը կավարտի ելույթներն ազգային թիմում, եթե Դեշամը երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը կավարտվի դեկտեմբերի 31-ին: