Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կողմնորոշվել են Մարկուս Թյուրամի ապագայի հարցում

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է հեռանալ ակումբից 2023 թվականի ձմռանը, հայտնում է Bild-ը։

Ֆրանսիացու պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Ղեկավարությունը պատրաստ է հիմա բաժանվել ֆուտբոլիստից՝ նրա վաճառքից որոշակի գումար ստանալու համար։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ֆուտբոլիստին պատրաստ են գնել «Ինտերն» ու «Բավարիան»: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Նյուքասլը» և «Ատլետիկոն»:

Այս մրցաշրջանում հարձակվողը Գերմանիայի առաջնության 15 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։