Ֆրանսիայի հավաքականի երկու ֆուտբոլիստ փակել են մեկնաբանությունները սոցիալական ցանցերի իրենց էջերում

Աշխարհի առաջնության եզրափակիչում ձախողվելուց հետո ֆրանսիացի երկու ֆուտբոլիստներ ռասիզմի են ենթարկվել: Կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին և հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին փակել են մեկնաբանությունները սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ երկրպագուների հետագա վիրավորանքներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը երեկ աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց Արգենտինային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Երկրորդ լրացուցիչ խաղակեսի վերջնամասում Կոլո Մուանին հիանալի հնարավորություն ուներ հաղթական գոլը խփելու, սակայն դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարողացավ իրացնել իր հարվածը։ Չնայած Ռանդալը 11 մետրանոց հարվածաշարում խփեց իր գոլը, Ֆրանսիան պարտվեց Չուամենիի և Քինգսլի Կոմանի վրիպումների պատճառով։

Կատարում ընթացող ԱԱ-2022-ում մեկական գոլ խփեցին Կոլո Մուանին ու Չուամենին։