Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է Sportskeeda-ն:
«Արսենալը» 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված միակ եվրոպական ակումբն է:
Անգլիական ակումբը վնասվածք ստացած բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշին փոխարինողին է փնտրում, ևկսկսի բանակցությունները առաջիկա հունվարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբական «Ալ Նասրը» պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է։