World Cup 2022. Լիոնել Մեսսին` ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ։

Այսպիսով, 35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց ԱԱ-ի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։

Նշենք, որ ֆուտբոլիստը մրցաշարում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։