World Cup 2022. Դևիդ Բեքհեմը խոսել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապպեի մասին

Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ԱԱ-2022-ի եզրափակչի նախօրեին կիսվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։

«Մբապպեն հիանալի մրցաշար է անցկացնում: Ամեն անգամ, երբ նա ստանում է գնդակը, մարզադաշտում էներգիայի աճ է նկատվում։

Մեսսիին Արգենտինայի հավաքականի առաջատարն է, նա հիանալի առաջնություն է անցկացնում Կատարում։ Նրանց խաղն առանձնահատուկ տեսարան է»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում goal-ը։