Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր-Ալ Խելաիֆին Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղում նախապատվություն է տալիս ֆրանսիացիներին:
«Հույս ունեմ՝ կհաղթի Ֆրանսիան, սակայն Արգենտինան Լիոնել Մեսիի հետ նույնպես լավ մրցաշար անցկացրեց:
Եթե հնարավորություն լիներ, մրցանակը կտայի թե՛ Մբապեին, թե՛ Մեսիին»,- փարիզյան ակումբի նախագահի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին Դոհայի «Լուսաիլ» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: