Իտալական «Միլանի» պաշտպան Ալեքսիս Սալեմայքերսը կարծում է, որ իր թիմը կարող է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն։ Այժմ, «Միլանը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
«Մենք հավատում ենք, պետք է հավատանք. Ամեն հաջորդ հանդիպումը պետք է վերապրենք որպես եզրափակիչ։ Իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կլինի»,- Սայեմայքերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ա Սերիայի 16-րդ տուրի խաղում «Միլանը» հունվարի 4-ին կմրցի «Սալերնիտանայի» հետ: