«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր թիմի մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի մասին.
«Արսենալը» 37 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը՝ 5 միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»:
«Արսենալում» բոլորը բարձր տրամադրություն ունեն, քանի որ մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել մրցաշրջանի սկզբում:
Կարծում եմ՝ մենք արժանի ենք այն դիրքին, որտեղ գտնվում ենք՝ հաշվի առնելով այն, թե ինչպես ենք խաղացել: Այս ընդմիջումը պետք է ամրապնդեր մեր մարզավիճակը»,- ասել է Արտետան: