Մաուրիսիո Պոչետինոն կարող է անգլիական ակումբ գլխավորել

Անգլիական «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին:

The Telegraph-ը հայտնել է, որ բիրմինգեմյան ակումբն արդեն կապ է հաստատել Պոչետինոյի հետ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում (0-3) պարտվելուց հետո «Ասթոն Վիլան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր անգլիացի մասնագետ Սթիվեն Ջերարդին: