Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ պետք է մնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ մինչև Եվրո 2024-ը, հայտնում է The Sunday Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մարզչի՝ Անգլիայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարի Սուրբծննդյան տոներից առաջ։
Անգլիայի հավաքականը Կատարում կայացած աշխարհի 1/4-րդ գավաթի խաղարկությունում պարտվեց Ֆրանսիային (1:2) և դուրս մնաց մրցաշարից։