«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը 23-ամյա իտալացու համար ամռանը առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն «Ինտերը» մերժել է «Մանչեսթեր Սիթիին»։
Այնուամենայնիվ, նշվում է, որ եթե «Մանչեսթեր Սիթին» բարելավի առաջարկը, իտալական ակումբը կարող է վաճառել պաշտպանին։
Այսպիսով բանակցային գործընթացը կշարունակվի նաև հունվարին:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։