Յուսուֆա Մուկոկոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի գործակալ Պատրիկ Ուիլյամսը հայտարարել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

«Ես կարող եմ հաստատել, որ մենք ներկայումս մոտ ենք «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ համաձայնության», – Ուիլյամսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։