Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ժուլիո Սեզարը բարձր է գնահատել Ալիսոն Բեքերի խաղն այս ԱԱ-2022-ում։
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Ալիսոնը լավ մրցաշար անցկացրեց: Առաջին երկու հանդիպումներում նա իսկապես չի փորձարկվել, քանի որ մրցակիցները գրեթե չեն հարվածել դարպասին։ Բայց Հարավային Կորեայի հետ խաղում Ալիսոնը շատ լավն էր»,- ասել է Սեզարը Globo Esporte-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2022-ից դուրս թռավ քառորդ եզրափակիչ փուլում՝ 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Խորվաթիային։