World Cup 2022. Դիեգո Մարադոնայի որդի. «Վստահ եմ, որ հայրս կհպարտանար Արգենտինայի ներկայիս հավաքականով»

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին վստահություն է հայտնել, որ իր հայրը կհպարտանար Արգենտինայի ներկայիս հավաքականով:

«Ես խելքս կորցնում եմ այս աշխարհի առաջնության պատճառով: Ես դիտում եմ բոլոր խաղերը, կարդում եմ բոլոր նորությունները:

Վստահ եմ, որ հայրս կհպարտանար Արգենտինայի ներկայիս հավաքականով: Ես վստահ եմ, որ նա այնտեղ երկնքում հպարտանում է արգենտինացի ֆուտբոլիստներով:

Ես շատ ուրախ կլինեմ, եթե Մեսսին հաղթի Աշխարհի առաջնությունում: Ես նրա թիվ մեկ երկրպագուն եմ ու միշտ սիրելու եմ նրան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: