World Cup 2022. Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուները սպառնացել են սպանել ութ ամյա երեխային (VIDEO)

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուները սոցիալական ցանցերում սպառնացել են 8-ամյա մարոկկացի աղջկան, որը կատակել էր ԱԱ-2022-ում Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո, հայտնում է Sportsmanor-ը:

Քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականի՝ պորտուգալացիների նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) աղջիկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր. «Պորտուգալիա, օդանավակայանն այնտեղ է: Եվ ու՞ր է Ռոնալդուն, նա արտասվում է մեքենայի մեջ: Խեղճ Ռոնալդու»:

Ռոնալդուի երկրպագուները սոցիալական ցանցերում ծաղրել են երեխային, իսկ որոշները սպառնացել են սպանել նրան:

Տեսանյութը՝ այստեղ