Ուսման Դեմբելեն խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր դերի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեբելեն խոսել է ազգային հավաքականում իր դերի մասին:

«Իմ դերը Ֆրանսիայի հավաքականո՞ւմ: Կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ՝ մանավանդ առջևի գծում:

Հարձակման գծի ֆուտբոլիստները մշտապես ցանկանում են սրող փոխանցումներ կատարել, մասնակցել որոշիչ պահերին ու գոլեր խփել, բայց թիմն ավելի կարևոր է:

Երբ օգնում եմ Ժյուլ Կունդեին ու Անտուան Գրիզմանին, ինքս ինձ ասում եմ, որ դա թիմի համար է»,- Դեմբելեի խոսքը մեջբերում է BarcaUniversal-ը: