Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել Կարիմ Բենզեմային

Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել Կարիմ Բենզեմային, ով դեկտեմբերի 19-ին կդառնա 35 տարեկան։

AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է հոլանդացի և ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի ծառայություններով։

Այս մասին պատմել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռենե վան դե Կերխոֆը։

«Ես վստահելի իսպանական աղբյուրներ ունեմ, որն ասում է, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Կոդի Գակպոյին որպես Բենզեմայի իրավահաջորդ»,- ասել է վան դե Կերխոֆը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիացիները պատրաստ են վճարել 50 մլն եվրո։