Մարոկկոյի ազգային հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան Ազեդին Ունայը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 22-ամյա կիսապաշտպանը հայտնվել է «Լեսթերի», «Վեսթ Հեմի» և «Վուլվերհեմփթոնի» հետաքրքրության շրջանակում։
Նշվում է, որ «Լեսթերը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 45 միլիոն եվրո։
Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Ունայը մեկնարկային կազմում է եղել Մարոկկոյի հավաքականի բոլոր 6 հանդիպումներում։