«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մերժել է «Գալաթասարայ» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Թուրքական ակումբը կապ է հաստատել վինգերի հետ՝ քննարկելու հարձակվողի հնարավոր տրանսֆերը, սակայն մերժում է ստացել։
Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը երեք հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։
«Բարսելոնայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։