Մարսել Զաբիցերը իտալական գրանդի դիտակետում

«Յուվեմտուսը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերով, հայտնում է TMW-ն։

Ավելի վաղ հայտնի էր, որ դարձել Զաբիցերն չի ցանկանում հեռանալ գերմանական ակումբից։

Այնուամենայնիվ, իտալական ակումբը պատրաստ է խոշոր գումար առաջարկել ֆուտբոլիստի համար, ուստի կողմերը շուտով կսկսեն բանակցությունները:

28-ամյա ավստրիացին 2021 թվականի ամռանից է հանդես գալիս Մյունխենի «Բավարիայում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։